Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերքում

01.07.2019

 «NewsPress» էլեկտրոնային կայքում հրապարակված «Գարիկ Սարգսյանին ձայնագրել ու ներկայացրել են դատախազություն. ուշագրավ զարգացումներ Արարատի մարզում» վերտառությամբ հոդվածն ամբողջությամբ հերյուրանք է։ Արդեն հերքման պահանջ ենք ուղարկել այդ լրատվամիջոցին։

Ամբողջությամբ զրպարտություն է նյութում տեղ գտած պնդումները, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանն իրենց մոտ են կանչել «մարզի Սոցիալական ապահովության տարածքային բաժիններից մեկի երկարամյա և բազմավաստակ Լիանա անունով աշխատակցին և պահանջել գրել աշխատանքից ազատվելու դիմում»:

Ըստ նույն հրապարակման՝ «վերջինս իրենից ազատման դիմում պահանջողներին հայտնել է, որ այն սեղանին կդնի միայն այն ժամանակ, երբ իրեն ներկայացնեն դրա համար անհրաժեշտ իրավական հիմքերը, ինչից հետո սոցապ աշխատակցին Արարատի մարզպետն ու Լիլիթ Միրզախանյանն ասել են, որ եթե չգրի, նրա վրա «գործ կսարքվի»: Սոցապ աշխատակիցն, ով խոսակցության ողջ ընթացքում միացրած է պահել հեռախոսի ձայնագրիչը, դուրս է եկել աշխատասենյակից և այդ խոսակցության ձայնագրությունը ներկայացրել ՀՀ դատախազություն, ինչի ձայնը կլսենք շուտով»:

Հարկ ենք համարում հայտնել, որ մարզպետ Սարգսյանն ու մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը Արարատի մարզպետարանի Մասիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Լիանա Դալլաքյանի հետ նման որևէ խոսակցություն չեն ունեցել, չեն պահանջել ներկայացնել ազատման դիմում։ Ավելին, մարզպետը երբևէ հանդիպում չի ունեցել վերոնշյալ անձի հետ։

Այս և հրապարակումը արտատպած մյուս լրատվամիջոցներին կոչ ենք անում զերծ մնալ չճշտված և միակողմանի ինֆորմացիա հրապարակելուց։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45