Նորություններ
Արարատի մարզից ևս 14 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել
02.07.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված ևս 14 ծրագիր:
Հաստատված ծրագրերն են․
1. Արմաշ համայնք- Վ․ Սարգսյան և Երիտասարդական փողոցների խմելու ջրագծի անցկացում
- Լուսավորության համակարգի կառուցում
- Արցախի, Մոնթե Մելքոնյան և Վ․ Սարգսյան փողոցների ասֆալտապատում
2. Այնթապ համայնք - Մշակույթի տան կառուցում/ շարունակություն/
3. Արարատ համայնք - Մշակույթի տան վերանորոգում
- Արտաքին լուսավորության ցանցի կառուցում
4. Նոր Ուղի համայնք - Հանդիսությունների սրահի կառուցում/2-րդ փուլ/
5. Արալեզ համայնք - Գերեզմանոց տանող փողոցների ասֆլատապատում
6. Վերին Դվին համայնք - Դոստոևսկի փողոցի ասֆալտապատում
7. Դաշտաքար համայնք - Գազաֆիկացման աշխատանքներ
8. Վեդի քաղաք - Համայնքի ենթակառուցվածքների զարգացում/ Կասյան փողոցի բազմաբնակարան բնակելի զանգվածի մուտքի և ելքի ճանապարհի ասֆալտապատում
9. Մրգավետ համայնք - Փողոցների ասֆալտապատում
10. Նշավան համայնք - Վարչական շենքի մի հատվածի վերակառուցում ամբուլատորիայի
11. Դեղձուտ համայնք - Մշակույթի տան դահլիճի վերանորոգում