Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դեղձուտ գյուղում կկառուցվի մոդուլային դպրոց

03.07.2019

 «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով Արարատի մարզի Դեղձուտ գյուղում կկառուցվի մոդուլային դպրոց։

Այժմ աշխատանքներ են տարվում ճշգրտելու կառուցվելիք մոդուլային շենքերով հանրակրթական դպրոցին անհրաժեշտ հիմնական միջոցների (դպրոցական, մարզական և վարչական մասի գույք, կահույք, էլ. սարքավորումներ և այլն) կազմն ու քանակն, ինչպես նաև հաշվարկվում է դրանց շուկայական արժեքները, որպեսզի համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվի 2020, 2021 և 2022 թվականների ՀՀ պետական բյուջեներով:

Կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն հաջորդ տարվանից։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, համագործակցելով ՀՀ կրթության և գիտության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների հետ մշակել է մինչև 100 երեխայի համար նախատեսված համայնքահեն հանրակրթական ուսումնական հաստատության մոդելը և էսքիզը, որը հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։

2013-2015 թվականներին իրականացված ծրագրի արդյունքում բացահայտվել են Հայաստանում գործող հանրակրթական դպրոցների շենքերի տիպերը` գնահատվել դրանց համապատասխանությունը շենք-շինությունների գործող սեյսմիկ նորմերին և տեխնիկական վիճակը, բացահայտվել և դասակարգվել են դպրոցները՝ ըստ խոցելիության աստիճանի: Այնուհետև, Կառավարության կողմից մշակվել և հաստատվել է առաջնահերթ հիմնանորոգման, վերակառուցման, ուժեղացման և արդիականացման կարիք ունեցող 425 կրթական օբյեկտների ցանկը։ Պետական բյուջեի այս տարվա օրենքի նախագիծը մշակելիս այդ ցանկից ընտրվել են 22 դպրոցներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18