Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երևան-Արտաշատ մայրուղու վրա գյուղմթերքի մանրամեծածախ շուկա է կառուցվում․ մարզպետը ծանոթացել է տարվող աշխատանքներին

03.07.2019

Երևան-Արտաշատ մայրուղու վրա գործարարի կողմից կառուցվում է 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա։ Ինչպես «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես-համաժողովի ժամանակ էր ներկայացվել, արդեն մեկնարկել են կառուցման աշխատանքները:

Օրերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անձամբ է ծանոթացել տարվող աշխատանքներին:

Գյուղացիական տնտեսությունների և անհատ գյուղացիների համար ստեղծվում է բերքի իրացման առավել դյուրին և արդյունավետ միջավայր։

Ծրագրով նախատեսվում են կառուցել գյուղմթերքի համար նախատեսված տաղավարներ, ավտոկայանատեղի, մրգի սառնարաններ, պահեստներ, ճաշարաններ, սանհանգույցներ, խանութներ, ինչպես նաև՝ հյուրատուն։

Ներդրողը պարտավորվում է առաջին մեկ տարում գյուղացիական տնտեսություններին տաղավարները տրամադրել անվճար։

Շուկան, գտնվելով «Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում, բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչների գյուղմթերքի՝ իրացման և գնումներ կատարելու համար։

Նախատեսվում է շուկան շահագործման հանձնել մինչև տարեվերջ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49