Նորություններ
Արարատի մարզից ևս 185 երեխա մեկնեց մանկական ճամբարներ
08.07.2019

Արարատի մարզից այսօր երկրորդ հերթափոխով Հանքավանի «Խոտոր ջուր» և «Հեքիաթային կիրճ» մանկական ճամբարներ մեկնեցին զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 185 երեխաներ:
Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:
Հանգստի մեկնող և վերադարձող երեխաներին մշտապես ուղեկցում են մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներից ընտրված աշխատանքային խումբը, շտապօգնության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:
Նշենք, որ ծրագրի առաջին հերթափոխով Արարատի մարզից Հանքավանի ճամբարներ է մեկնել 170 երեխա: