Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է Աշխատանքի տոնավաճառին

09.07.2019

 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանն այսօր մասնակցել են Վեդի քաղաքում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին։

Վերջիններս շրջել են տոնավաճառին մասնակցող կազմակերպությունների տաղավարներով, ծանոթացել գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող քաղաքացիների հետ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վեդու զբաղվածության տարածքային կենտրոնի ջանքերով մարզում երկրորդ անգամ անցկացվող միջոցառմանը մասնակցում էր ամբողջ մարզից 80 կազմակերպություն՝ աշխատանք փնտրողներին առաջարկելով շուրջ 25 թափուր աշխատատեղ։

Ողջունելով նախաձեռնությունը՝ մարզպետ Սարգսյանը նկատել է, որ այն ևս մեկ շփման հարթակ է ստեղծում գործատուների և աշխատանք փնտրողների միջև։

«Բավականին կարևոր ու դրական էր կառավարության՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու որոշումը։ Հետագայում, վստահ եմ, նվազագույնի շեմն էլ ավելի կբարձրանա»,- իր խոսքում ասել է Գարիկ Սարգսյանը։

Վերջինս նաև շնորհակալագրեր է հանձնել որոշ կազմակերպությունների՝ Զբաղվածության կենտրոնի հետ սերտ համագործակցելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35