Նորություններ
Դիմիտրովում երեկ մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ
12.07.2019
Դիմիտրովում երեկ մեկնարկել են 550 մ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները. 13 մլն. 850 հազ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի համար նախատեսված գումարի 45 %֊ը կհատկացվի պետբյուջեից, 55%֊ը ` համայնքային:
Ասֆալտապատվելու են Մ. Մաշտոց, Վարաշիլով և Մայակովսկի փողոցների որոշ հատվածներ. ճանապարհի այդ հատվածներում են տեղակայված համայնքապետարանը, բուժամբուլատորիան, մանկապարտեզն ու դպրոցը:
Աշխատանքները կավարտվեն մինչև սույն դեկտեմբերի 15-ը: