Նորություններ
Ոչ մի զինվոր որևէ բանի պահանջ չի ունենա, դա երաշխավորում է պետությունը
12.07.2019
Արարատի մարզային զինկոմիսարիատից այսօր մեկնարկել է ամառային զորակոչը:
Մարզի զորակոչիկներին ճանապարհելու էր գնացել նաև մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Մարզպետը ծառայության մեկնող տղաներին նախ կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու:
«Առաջին խորհուրդս ձեզ՝ եղբայրաբար ու հարգանքով մոտեցեք ձեր ծառայակից ընկերներին, եղեք միշտ զգոն՝ հիշելով, որ տանը ձեզ սպասող ունեք:
Այն հմտությունները, որը սպաները ձեզ կփոխանցեն, շատ լավ յուրացրեք: Մարտունակ բանակը ձևավորվում է ձեզ պես զինվորների շնորհիվ: Պետությունն այսօր մեծ ուշադրություն է դարձնում բանակին, ոչ մի զինվոր որևէ բանի պահանջ չի ունենա, դա երաշխավորում է պետությունը»,- իր խոսքում ասել է Գարիկ Սարգսյանը՝ տղաներին մաղթելով անփորձանք ծառայություն, իսկ ծնողներին ու հարազատներին՝ համբերություն:
Նորակոչիկները ստացել են նաև քահանայի օրհնությունը: