Նորություններ
Մասիսում նշել են Ֆրանսիայի ազգային տոնը
15.07.2019
Մասիսի զարգացման հիմնադրամն ու Մասիսի երիտասարդական կենտրոնը՝AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, հուլիսի 14-ին կազմակերպել են միջոցառում՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին:
Մասիսի Ֆրանկոֆոնիայի բուլվարում կայացած միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանն ու բազմաթիվ այլ հյուրեր:
Միջոցառման շրջանակներում կայացել է «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» խորագրով լուսանկարների մրցույթ-ցուցահանդես, կազմակերպվել կավագործության ու նկարչության վարպետության դաս, որին հաջորդել համերգային հատվածը. Հանդիսատեսին իրենց կատարումներով հիացրել են Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի լարային քառյակն ու Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերը:
Միջոցառումը եզրափակվել է ֆոտոմրցույթի քվեարկության արդյունքների ամփոփումով և շքեղ հրավառությամբ: