Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում է Բուդապեշտի պատվիրակությունը

16.07.2019

Դեռևս 20 տարի առաջ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի և մարզկենտրոն Արտաշատի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները շարունակվում են մինչ օրս. հարաբերությունները խորացնելու համար Արարատի մարզում է Բուդապեշտի 18-րդ թաղամասի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետեր Լևայի Իշտվան Զոլտանի և Սարվաշ Աթիլայի գլխավորությամբ:
«Ուրախ եմ ձեզ տեսնել մեր մարզում, պատրաստ եմ անել ամեն հնարավորը երկու քաղաքների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները խորացնելու, ընդլայնելու, որակական նոր հարթություն տեղափոխելու ուղղությամբ»,- ասել է մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում և շեշտել՝ միշտ պատրաստակամ է բազմոլորտ ծրագրերի քննարկման ու տեղայնացման համար:
Հանդիպմանը ներկա Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը ներկայացրել է՝ հունգարական կողմը առաջիկայում պատրաստվում է բարեկարգել Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցը, հիմնել այգի ու խաղահրապարակ, իսկ հետագա անելիքները կորոշեն երկուստեք հանդիպումներն ու քննարկումները:
Պատվիրակության անդամները մարզի ղեկավարին ու Արտաշատի քաղաքապետին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, հրավիրել Հունգարիա՝ տեղում առարկայական քննարկումներ ունենալու և իրատեսական առաջարկները գործնական ոլորտ տեղափոխելու համար, ինչպես նաև շեշտել՝ Հունգարիա են վերադառնում Հայաստանով տպավորված, մշակութային համագործակցությունը ընդլայնելու, ծրագրերը մարզական, տնտեսական և այլ ոլորտներ տեղափոխելու պատրաստակամությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45