Նորություններ
Մարզպետը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով մեկնարկած աշխատանքներին
18.07.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջել է մարզի Դիմիտրով, Ազատավան, Լուսառատ համայնքներում, որտեղ մեկնարկել են 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերը:
Դիմիտրովում ընթացքի մեջ են համայնքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, այստեղ առաջիկա օրերին կմեկնարկի նաև մանկապարտեզի վերանորոգումը: Ազատավան համայնքն այս տարի արդեն մանկապարտեզ կունենա, շինարարական աշխատանքները բուռն ընթացի մեջ են, այն նախատեսվում է շահագործման հանձնել աշնանը: Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է նաև Լուսառատի մանկապարտեզը:
Համայքնապետերն ու շինարարները Գարիկ Սարգսյանին են ներկայացրել տարվող աշխատանքները՝ վստահեցնելով, որ ամեն բան արվում է ըստ նախատեսվածի:
Վերջինս էլ հորդորել է աշխատել համակարգված, պահպանել շինարարական բոլոր նորմերը, նախատեսված ժամկետում հաստատություններն ու փողոցը հանձնել շահագործման:
Նշենք, որ ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում Արարատի մարզից ներկայացված շուրջ 80 հայտերից 59-ն արդեն հաստատվել են: Միջգերատեսչական հաջորդ նիստերին քննարկման կդրվեն ծրագրային մյուս հայտերը: