Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով մեկնարկած աշխատանքներին

18.07.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջել է մարզի Դիմիտրով, Ազատավան, Լուսառատ համայնքներում, որտեղ մեկնարկել են 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերը:

Դիմիտրովում ընթացքի մեջ են համայնքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, այստեղ առաջիկա օրերին կմեկնարկի նաև մանկապարտեզի վերանորոգումը: Ազատավան համայնքն այս տարի արդեն մանկապարտեզ կունենա, շինարարական աշխատանքները բուռն ընթացի մեջ են, այն նախատեսվում է շահագործման հանձնել աշնանը: Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է նաև Լուսառատի մանկապարտեզը:

Համայքնապետերն ու շինարարները Գարիկ Սարգսյանին են ներկայացրել տարվող աշխատանքները՝  վստահեցնելով, որ ամեն բան արվում է ըստ նախատեսվածի:

Վերջինս էլ հորդորել է աշխատել  համակարգված, պահպանել շինարարական բոլոր նորմերը, նախատեսված ժամկետում հաստատություններն ու փողոցը հանձնել շահագործման:

Նշենք, որ ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում Արարատի մարզից ներկայացված շուրջ 80 հայտերից 59-ն արդեն հաստատվել են: Միջգերատեսչական հաջորդ նիստերին քննարկման կդրվեն ծրագրային մյուս հայտերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:09:53