Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում է իրանական պատվիրակությունը

19.07.2019

Երկօրյա այցով Արարատի մարզում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Թառափի միջազգային հետազոտական ինստիտուտի պատվիրակությունը երեկ այցելել է մարզի տարբեր համայնքների ձկնաբուծարաններ։
Հայկական ձկնարտադրության ոլորտում ուսումնասիրություններ կատարելու և հեռանկարային համագործակցություն սկզբնավորելու նպատակով հյուրերը շրջել են
Սայաթ֊Նովայի, Հայանիստի, Նորամարգի ձկնաբուծարաններում, ծանոթացել են ձկների բուծման տեխնոլոգիաներին, հետևել աշխատանքների իրականացման ընթացքին։ Իսկ այսօր պատվիրակները կլինեն ձկնկերի արդադրությամբ զբաղվող Եղվարդի «Manana Grain » գործարանում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45