Տպել
Նորություններ
Շարունակվում է Սիս ճանապարհի ասֆալտապատումը
19.07.2019
Այսօր մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել են Սիս համայնք, ուր ՀՀ կառավարության որոշմամբ մեկնարկել է համայնք մտնող գլխավոր ճանապարհի հիմնանորոգումը։ Ընդհանուր առմամբ հիմնանորոգվելու է 2կմ ճանապարհահատված։ Ասֆալտապատման ու հարդարման աշխատանքները միասին կավարտվեն սեպտեմբերի վերջին։