Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թառափի միջազգային հետազոտական ինստիտուտի պատվիրակությանը Արարատի մարզում է

19.07.2019

 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար Հոսեին Ամիդիին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Մոհսեն Ռահիմիին և երկօրյա այցով մարզում գտնվող Թառափի միջազգային հետազոտական ինստիտուտի պատվիրակությանը:

Վերջիններս մարզում են ձկնաբուծական ոլորտում ուսումնասիրություններ կատարելու և համագործակցության նոր եզրեր ստեղծելու նպատակով:

Մարզպետը ողջունել է հյուրերի այցը Արարատի մարզ՝ նշելով, որ պատրաստ են լայն համագործակցության:

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր համագործակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է: Նոր ծրագրեր, գաղափարներ լինելու դեպքում պատրաստ ենք աջակցել: Հույս ունեմ, որ Հայաստանից կհեռանաք ջերմ տպավորություններով և սկիզբ կդրվի գործարար նոր համագործակցության »,- ասել է Գարիկ Սարգսյանը:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության, համագործակցության և աջակցության համար: Վերջիններս մարզում Թառափի միջազգային հետազոտական ինստիտուտի մասնաճյուղ բացելու ծրագիր ունեն:

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Արարատի մարզպետին՝ համագործակցության ամուր կապ ստեղծելու համար: Ձեր ջանքերի շնորհիվ մեր հարաբերություններում նոր առաջընթաց ենք տեսնում»,- իր խոսքում նշել է դեսպանի պաշտոնակատարը:

Պատվիրակության անդամներն այսօր նաև շրջայց կկատարեն Արարատի մարզի ձկնաբուծարաններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32