Նորություններ
Իրազեկում լեգիոնելոզի մասին
26.07.2019
Լեգիոնելոզը թոքային վարակ է, որն առաջացնում են լեգիոնելլա տեսակի մանրէները:
Լեգիոնելոզը բնորոշվում է հիմնականում շնչառական համակարգի ախտահարմամբ և կարող է արտահայտվել թոքաբորբի ախտանշաններով:
Մարդը վարակվում է վարակված ջրային մանրադիսպերս աէրոզոլը շնչելիս:
✔️Վարակի հավանական աղբյուրներն են՝
➡️ տաք և սառը ջրամատակարարման համակարգեր,
➡️ ցնցուղային սարքավորումներ,
➡️ լողավազաններ,
➡️ ջակուզիներ,
➡️ արհեստական ջրամբարներ,
➡️ սառեցման համակարգեր,
➡️ կոմպրեսորային համակարգեր,
➡️ նչառական թերապիայի սարքավորումներ/ատամնաբուժական աթոռների ջրամատակարարման համակարգեր։
❗❗Մարդը վարակի աղբյուր չէ
✔️Վարակի նշանները և ախտանշանները կարող են ներառել՝
➡️ հազ,
➡️ մկանացավ,
➡️ տենդ,
➡️ հևոց,
➡️ գլխացավ:
❗❗ Լեգիոնելոզով վարակման ռիսկը բարձրանում է հետևյալ գործոնների առկայության դեպքում՝
➡️ ծխելը/ալկոհոլի չարաշահումը,
➡️ թոքերի հիվանդությունները,
➡️ անընկալության խանգարումը,
➡️ խրոնիկ շնչառական և երիկամային հիվանդությունները։
Վերջին տարիներին լեգիոնելոզների դեպքերի մեծ մասը պայմանավորված է ճանապարհորդություններով և գործուղումներով: Որպես կանոն այս դեպքերն արձանագրվում են վերադառնալուց մոտ 10 օր անց: Վարակվել հնարավոր է հյուրանոցային համալիրներում, տրանսպորտային միջոցներում (զբոսանավեր, մարդատար գնացքներ և այլն):
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
Արարատ մասնաճյուղ