Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզից ևս 100 երեխա մեկնել է մանկական ճամբարներ

29.07.2019

Արարատի մարզից երրորդ հերթափոխով Հանքավանի «Խոտոր ջուր» մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 100 երեխաներ:

Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

Հանգստի մեկնող և վերադարձող երեխաներին մշտապես ուղեկցում են մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներից ընտրված աշխատանքային խումբը, շտապօգնության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Նշենք, որ ծրագրով այս տարի Արարատի մարզից Հանքավանի ճամբարներում իրենց հանգիստ են անցկացրել 455 երեխաներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27