Նորություններ
Վարդավառը՝ Վեդի քաղաքում
29.07.2019
Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից Քրիստոսի Պայծառակերպության տոնը Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նշվել է մեծ տոնախմբությամբ, որին մասնակից է եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տիկնոջ՝ Մարգարիտա Ղազարյանի հետ։
Եկեղեցում մատուցվել է պատարագ, հնչել են եկեղեցական, ինչպես նաև՝ ժողովրդական երգեր։ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը ներկայացրել է տոնի խորհուրդը, ծագումը և կարևորումը մեր օրերում, իսկ հայկական ամենաուրախ տոներից մեկն ավարտվել է «ջրոցի» խաղալով։
Միջոցառումից հետո եկեղեցու բակում մատուցվել է մատաղ։