Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հեծանվաշքերթ և «ջրոցի»՝ Մասիսում

29.07.2019

Հուլիսի 28-ին կայացել է Tour de Masis 3-րդ հեծանվաշքերթը:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը Երևանից ուղևորվել են դեպի Մասիս։

Հեծանվաշքերթի շուրջ 100 մասնակիցներ անցել են 16 կիլոմետր տարածություն: Վերջնագիծը Մասիսի Ֆրանկոֆոնիայի պուրակում էր, որտեղ անցկացվել է GT հեծանիվի խաղարկություն: Մասնակիցները վերջում տոնել են Վարդավառը:

Նշենք, որ Tour de Masis-ը կազմակերպվել էր Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսի երիտասարդական կենտրոնի ու Մասիսի ընտանեկան մարզահամալիրի կողմից՝ Երևանի հեծանվային Ֆեդերացիայի հետ:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:26:10