Նորություններ
Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ
31.07.2019
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):
Արարատի մարզում մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներով հետաքրքրված անձինք կարող են մասնակցել ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը:
Հանդիպումը տեղի կունենա Արարատի մարզպետարանում օգոստոսի 5-ին՝ ժամը 14:00-ին:
Նորարարության զարգազման համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի նպատակն է աջակցել նոր լուծումների, պրոդուկտների, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և/կամ զարգացմանը, ինչը կնպաստի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման, տեխնոլոգիաների փոխանցման, նորարարության զարգացման և առևտրայնացման խթանմանը:
Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է ֆինանսական օժանդակություն տրամադրել տեխնոլոգիական ոլորտի (բջջային կիրառական ծրագրերի և վեբ ծրագրերի մշակումից մինչև բիզնես գործընթացին առնչվող տարբեր հարցերի լուծում առաջարկող բարդ ծրագրային ապահովումների մշակմամբ, կամ բարդ ինժեներական լուծումներ տրամադրող) թիմերին, նորաստեղծ ընկերություններին և տեխնոլոգիաների ոլորտում մինչև 3 տարվա գործունեության պատմություն ունեցող ընկերություններին ու ՓՄՁ-ներին՝ նորարարական պրոդուկտների ու ծառայությունների ստեղծման և զարգացման և/կամ դրանց շուկա դուրս բերմանը օժանդակելու համար: Մարզային Համաֆինանսավորվող Դրամաշնորհային ծրագրի նպատակն է խրախուսել տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ մարզերում:
Դրամաշնորհի չափը կազմելու է 5․000․000 ՀՀ դրամից մինչև 25․000․000 ՀՀ դրամ:
Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհով՝ մինչև 50%-ի, իսկ Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհով՝ մինչև 85%-ի չափով ֆինանսավորում կտրամադրվի պահանջներին համապատասխանող հայտատուի (թիմերի, նորաստեղծ ընկերությունների և գոյություն ունեցող ընկերությունների) կողմից հաշվարկված թույլատրելի ծախսերի համար, որոնք նախատեսվում են ծրագրի նպատակներին համապատասխանող՝ գոյություն ունեցող և/կամ նոր լուծումների, պրոդուկտի կամ ծառայության մշակման, իրացման և զարգացման համար։
Ծրագրի առավելագույն տևողությունը կազմում է 1 տարի: