Տպել
Նորություններ
Կգազաֆիկացվեն Այգեզարդ համայնքի 5 փողոցներ
01.08.2019
Արարատի մարզից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն հավանության արժանացած ևս մեկ սուբվենցիոն ծրագրով կգազաֆիկացվեն Այգեզարդ համայնքի 5 փողոցները:
Այսպիսով՝ ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում Արարատի մարզից ներկայացված շուրջ 80 հայտերից 60-ն արդեն հաստատվել են: