Նորություններ
Արարատի մարզի պատվիրակությունը մասնակցել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը
07.08.2019
Արարատի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցել է Ստեփանակերտում տեղի ունեցած Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։
Համահայկական խաղերին Արարատի մարզը ներկայանում է 142 պատվիրակով։
Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ՝ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին Երևանում՝ Ազատության հրապարակում։