Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը ֆինանսական միջոցներ հատկացրեց Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի կառուցման համար

08.08.2019

 ՀՀ կառավարությունը 3,5 միլիարդ դրամ հատկացրեց Արարատի մարզի Արգավանդ գյուղից մինչև Երևանի Շիրակի փողոց ընկած ճանապարհի կառուցման նպատակով։

«Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականցվող քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի կառուցման նպատակով՝ աշխատանքի ձեռքբերման մրցութային գործընթացի արդյունքում կնքված պայմնագրով նախատեսված է տրամադրել կանխավճար մոտ 2,5 միլիարդ դրամի չափով, ինչպես նաև 2019 թվականին նախատեսվում է կատարել վճարումներ շինարարական աշխատանքի համար մոտ 2 միլիարդ դրամի չափով։ Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն հանգամանքը , որ 2019 թվականի բյուջետային տարվա կտրվածքով կապիտալ ծախսերի համար հաստատված վարկային միջոցները բավարար չեն նշված վճարային պարտավորությունները կատարելու համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել սույն նախագծով նախատեսված դրամական միջոցների հատկացումը»,- ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Ճանապարհի ընդհանուր երկարությունը 12,1 կիլոմետր է, որից 9,4 կիլոմետրը 24 մետր լայնությամբ ճանապարհ է:

Այս ֆինանսական միջոցների հատկացումը թույլ կտա մինչև տարեվերջ հնարավորինս արագացնել այդ գործընթացը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:56:55