Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարեկարգվում են Եղեգնավան համայնքի փողոցները

13.08.2019

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով արդեն մեկնարկել են նաև Արարատի մարզի Եղեգնավան համայնքի փողոցներիի ասֆալտապատման աշխատանքները: Այս պահին ընթանում են հողհարթեցման աշխատանքները:

Բարեկարգման համար ընտրվել են ներհամայնքային բանուկ փողոցները, որոնք անմխիթար վիճակում էին:

Ծրագրի ընդհանուր արժեքը 22 միլիոն 200 հազար ՀՀ դրամ է, որից 8 միլիոն 880 հազար ՀՀ դրամը համայնքի ֆինանսավորման չափն է, իսկ 13 միլիոն 320 հազար ՀՀ դրամը՝ պետական բյուջեի:

Ճանապարհները նախատեսվում են շահագործման հանձնել առաջիկա շաբաթների ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45