Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արմաշում խմելու նոր ջրագիծ է անցկացվում

15.08.2019

ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքում այս տարի սուբվենցիոն 3 ծրագիր կա՝

✔️Վ․ Սարգսյան և Երիտասարդական փողոցների խմելու ջրագծի անցկացում,

✔️ Արցախի, Մոնթե Մելքոնյան և Վ․ Սարգսյան փողոցների ասֆալտապատում,

✔️ Լուսավորության ցանցի կառուցում:

Մի քանի օր է՝ մեկնարկել են 2650 մետր երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները, մյուսների շինարարությունը նախատեսվում է սկսել առաջիկայում:

Ծրագրի ընդհանուր արժեքը 12 միլիոն 366 հազար ՀՀ դրամ է, որից 8 միլիոն 656 հազար ՀՀ դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 710 հազար ՀՀ դրամը՝ համայնքը:

Հիշեցնենք, որ անցած տարի այս համայնքում Հրատապ լուծում պահանջող ծրագրով կառուցվել է նաև խմելու ջրամբար: Այսպիսով՝ նաև այս նոր ջրագծի անցկացման արդյունքում համայնքում գրեթե լուծվում է խմելաջրի հարցը:

Ջրագիծը շահագործման կհանձնվի առաջիկա շաբաթների ընթացքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20