Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը շրջել է համայնքներում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքներին

15.08.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջել է մարզի Շահումյան, Այգավան, Արարատ, Եղեգնավան, Ոսկետափ համայնքներում և Վեդի քաղաքում, որտեղ արդեն մեկնարկել են 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերը:

✅ Շահումյան համայնքում գրեթե ավարտին են մոտենում Գ. Սարգսյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները:

✅ Վեդի քաղաքում այս տարի սուբվենցիոն 5 ծրագիր կա: Այս պահին ընթանում են Կոմիտաս փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի մասնակի վերականգնման աշխատանքներ: Այստեղ իրականացվելու են նաև Պ. Սևակ, Հ. Շիրազ, Կասյան փողոցների ասֆալտապատում և Արարատյան 43, 45, 47 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ: Շինարարության մեկնարկը կտրվի առաջիկայում:

✅ Ոսկետափ, Եղեգնավան, Այգավան համայնքներում նույնպես բուռն ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերով մեկնարկած աշխատանքները: Այս համայնքներում բարեկարգվում են ներհամայնքային ճանապարհները:

✅ Արարատ համայնքում էլ կապիտալ վերանորգվում է մշակույթի տունը: Այստեղ սա միակ սուբվենցիոն ծրագիրը չէ: Կկառուցվի նաև արտաքին լուսավորության ցանց:

Համայնքապետերը և շինարարները մարզպետին մանրամասն ներկայացրել են տարվող աշխատանքները: Գարիկ Սարգսյանը հորդորել է մաքսիմալ բարեխիղճ և համակարգված կատարել շինարարությունները՝ պահպանելով սահմանված նորմերը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում Արարատի մարզից ներկայացված շուրջ 80 հայտերից 59 հաստատվել են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27