Նորություններ
Ուրցաձոր համայնքում ջրի քայքայված խողովակները փոխարինվել են նորերով
16.08.2019
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Արարատ» շահագործման տեղամասի սպասարկման տարածքում գտնվող Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի Տիգրան Մեծ փողոցը սնուցող d=100մմ L=980գծ/մ թուջե ջրագիծը գտնվում էր խիստ վթարային վիճակում: Ամբողջովին քայքայված խողովակների վրա հաճախակի տեղի ունեցող վթարները հնարավոր չէր վերացնել պատշաճ կերպով և ժամանակին, ինչպես նաև դրանց պատճառով առաջանում էին ջրակորուստներ, ջրագծերում ճնշման անկումներ և հետագա շահագործման անհնարինություն:
Խնդրի կարգավորման, բնականոն ջրամատակարարման ապահովման և ջրագծի թողունակության բարձրացման համար «Արարատ» շահագործման տեղամասի աշխատակիցների կողմից կոռոզիայի ենթարկված խողովակները փոխարինվել են այլ խողովակներով:
Տեղեկացնում եմ նաև, որ աշխատանքների կատարման ընթացքում փոխարինվել են նաև հին ջրագծերից սնվող թվով 40 բաժանորդների անհատական միացումները:
Կատարված աշխատանքների արդյունքում ավելացել է ջրամատակարարման շարունակականությունը, խնայվել է ջրաքանակ, բարձրացել է ջրագծի շահագործման հուսալիությունը, կրճատվել են շահագործման ծախսերը։