Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուրցաձոր համայնքում ջրի քայքայված խողովակները փոխարինվել են նորերով

16.08.2019

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Արարատ» շահագործման տեղամասի սպասարկման տարածքում գտնվող Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի Տիգրան Մեծ փողոցը սնուցող d=100մմ L=980գծ/մ թուջե ջրագիծը գտնվում էր խիստ վթարային վիճակում: Ամբողջովին քայքայված խողովակների վրա հաճախակի տեղի ունեցող վթարները հնարավոր չէր վերացնել պատշաճ կերպով և ժամանակին, ինչպես նաև դրանց պատճառով առաջանում էին ջրակորուստներ, ջրագծերում ճնշման անկումներ և հետագա շահագործման անհնարինություն:

Խնդրի կարգավորման, բնականոն ջրամատակարարման ապահովման և ջրագծի թողունակության բարձրացման համար «Արարատ» շահագործման տեղամասի աշխատակիցների կողմից կոռոզիայի ենթարկված խողովակները փոխարինվել են այլ խողովակներով:

Տեղեկացնում եմ նաև, որ աշխատանքների կատարման ընթացքում փոխարինվել են նաև հին ջրագծերից սնվող թվով 40 բաժանորդների անհատական միացումները:

Կատարված աշխատանքների արդյունքում ավելացել է ջրամատակարարման շարունակականությունը, խնայվել է ջրաքանակ, բարձրացել է ջրագծի շահագործման հուսալիությունը, կրճատվել են շահագործման ծախսերը։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31