Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մի քանի լավ լուր՝ Արտաշատի ԲԿ-ից

19.08.2019

Մեր մարզի բնակիչներն այսուհետ ստիպված չեն լինի մայրաքաղաքային հիվանդանոցներ դիմել լապարոսկոպիկ վիրահատությունների համար։ Արտաշատի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքը հագեցվել է «Շտորց» ֆիրմայի էնդոսկոպիկ (լապարոսկոպիկ) սարքով, ինչն էականորեն կբարելավի վիրաբուժական ծառայությունների որակը։

Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր շրջել է բուժկենտրոնում, անձամբ ծանոթացել սարքի ողջ հնարավորություններին: Վերջինս ողջունել է ԲԿ-ն նոր սարքավորումներով վերազինելու աշխատանքները, ինչը մեծապես կնպաստի, որ մարզի բնակչությունը տեղում ստանա բարձրակարգ ու որակյալ բուժսպասարկում:

Բժշկական կենտրոնի ղեկավար Հայկ Համբարձումյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարին առողջապահության համակարգը մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելու և նոր ծրագրերին ակտիվ աջակցելու համար, ինչի արդյունքում կյանքի են կոչվում հատկապես հասարակության խոցելի խմբերի համար իրագործվող աշխատանքները:

Եվս մեկ կարևոր և սպասված լուր մարզի ազգաբնակչության համար. կետրոնում կատարվող համակարգչային շերտագրումը /КТ/ արդեն հասանելի է սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց համար:

Փաստենք նաև, որ ԲԿ-ի՝ անցած տարի ունեցած 210 մլն ՀՀ դրամ պարտքը նվազել է 100 մլն դրամով, և այն այսօր արդեն կազմում է 110 մլն դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18