Նորություններ
Վրաստանում շախմատի միջազգային մրցաշարում մասիսցի 9-ամյա Ալենը գրավել է 3-րդ տեղը
20.08.2019

Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարին մասնակցել են նաև մասիսցի փոքրիկները: Մրցույթն անցկացվել է Վրաստանի Փոթի քաղաքում, որին մասնակցել են Վրաստանի, Ղազախստանի և Հայաստանի ներկայացուցիչները:
Մասիսցի 9-ամյա Գրիգորյան Ալենը 9-ը հնարավոր միավորներից հավաքել է 7-ը՝ գրավելով 3-րդ հորիզոնականը:
Գրիգորյան Ալենն արդեն ունի շախմատային 1-ին կարգ, 4 տարի է պարապում է Մասիս քաղաքում գործող շախմատի ակադեմիայում, մարզիչ Մարտիրոսյան Միքայելի մոտ: