Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը շրջայց է կատարել Գոռավան և Դաշտաքար համայնքներում

21.08.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր շրջել է մարզի Գոռավան և Դաշտաքար համայնքներում, ուր մեկնարկել են 2019 թվականի համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը:

Գոռավանում այս տարի սուբվենցիոն երկու ծրագիր կա՝ Գ. Մարզպետունի փողոցի ասֆալտապատում և համայնքային այգու կառուցում: Ծրագրերի շինարարական աշխատանքներն արդեն բուռն ընթացքի մեջ են:

Նշենք, որ այս համայնքին Արարատի մարզպետարանը տրամադրել է նաև ասֆալտի ֆրեզ, որով հարթեցվում և բարեկարգվում են ներհամայնքային փողոցներն ու գերեզմանոց տանող ճանապարհը:

Դաշտաքար համայնքում ևս սուբվենցիոն 2 ծրագիր կա: Ծրագրերից մեկով գազաֆիկացվում է ողջ համայնքը. աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են: Մյուս ծրագրով կիրականացվի գյուղի 4-րդ փողոցի և կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքի մի հատվածի ասֆալտապատում: Գարիկ Սարգսյանը շինարարներին հորդորել է բարեխիղճ կատարել և սահմանված ժամկետում ավարտին հասցնել աշխատանքները:

Շրջայցի ընթացքում մարզպետը զրուցել է նաև գյուղացիների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը՝ վստահեցնելով, որ առկա բոլոր խնդիրները մարզպետարանի խիստ ուշադրության կենտրոնում են և լուծվելու են հնարավորության սահմաններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45