Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այնթապում ընթանում է մշակույթի տան կառուցման շարունակությունը

22.08.2019

2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Այնթապ համայնքում մեկնարկել են մշակույթի տան կառուցման երկրորդ փուլի շինարարական աշխատանքները:

Մոտ 3000 քառակուսի մետր տարածքով մշակույթի տան կառուցումը սկսվել է անցած տարվանից: Այս տարի կտեղադրվեն պատուհանները, դռները և ներքին այլ աշխատանքներ կիրականացվեն: Մշակույթի տունն իր մեջ ներառելու է տարբեր խմբակներ, ինչպես նաև՝ սպորտդահլիճ և 300 տեղանող կինոսրահ:

Այս տարվա ծրագրով նախատեսված շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ մշակույթի տունն ամբողջությամբ շահագործման կհանձնվի արդեն հաջորդ տարի:

Սուբվենցիոն այս ծրագրի երկրորդ փուլի արժեքը 140 միլիոն ՀՀ դրամ է, որից 42 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 98 միլիոն ՀՀ դրամը՝ համայնքը:

ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 7 նիստերում Արարատի մարզից ներկայացված շուրջ 80 հայտերից հավանության են արժանացել 59-ը՝ ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը:

Այդ ծրագրերով կբարեկարգվեն մի շարք ճանապարհներ, կկառուցվեն և կվերանորոգվեն մշակույթի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր, կանցկացվեն լուսավորության նոր համակարգեր:

Ծրագրերի իրականացման ողջ գործընթացը մարզպետարանի խիստ հսկողության տակ է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35