Նորություններ
Դեղձուտում կապիտալ վերանորոգվում է մշակույթի տան դահլիճը
26.08.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Արարատի մարզի համայնքներում իրականացվում են մի շարք աշխատանքներ:
Ծրագրով Դեղձուտ համայնքի մշակույթի տան դահլիճն ու նախամուտքը կապիտալ վերանորոգվում են: Ընթանում են շինարարական ինտենսիվ աշխատանքներ, այս պահին ամրացվում են դահլիճի տանիքն ու պատերը:
Պայմանագրի մրցութային արժեքը 8 միլիոն ՀՀ դրամ է, որից 2 միլիոն 400 հազարը (30%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 5 մլն 600 հազարը՝ (70%) համայնքինը:
ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 7 նիստերում Արարատի մարզից ներկայացված շուրջ 80 հայտերից հավանության են արժանացել 59-ը:
Այդ ծրագրերով կբարեկարգվեն մի շարք ճանապարհներ, կկառուցվեն և կվերանորոգվեն մշակույթի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր, կանցկացվեն լուսավորության նոր համակարգեր:
Ծրագրերի իրականացման ողջ գործընթացը մարզպետարանի խիստ հսկողության տակ է: