Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դեղձուտում կապիտալ վերանորոգվում է մշակույթի տան դահլիճը

26.08.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Արարատի մարզի համայնքներում իրականացվում են մի շարք աշխատանքներ:

Ծրագրով Դեղձուտ համայնքի մշակույթի տան դահլիճն ու նախամուտքը կապիտալ վերանորոգվում են: Ընթանում են շինարարական ինտենսիվ աշխատանքներ, այս  պահին ամրացվում են դահլիճի տանիքն ու պատերը:

Պայմանագրի մրցութային արժեքը 8 միլիոն ՀՀ դրամ է, որից 2 միլիոն 400 հազարը (30%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 5 մլն 600 հազարը՝ (70%) համայնքինը:

ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 7 նիստերում Արարատի մարզից ներկայացված շուրջ 80 հայտերից հավանության են արժանացել 59-ը:

Այդ ծրագրերով կբարեկարգվեն մի շարք ճանապարհներ, կկառուցվեն և կվերանորոգվեն մշակույթի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր, կանցկացվեն լուսավորության նոր համակարգեր:

Ծրագրերի իրականացման ողջ գործընթացը մարզպետարանի խիստ հսկողության տակ է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27