Նորություններ
Մարզպետն ու ՍԱՊԾ պետը ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում
27.08.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում՝ մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու համար:
Որոշ տաղավարներում բացահայտվել են խախտումներ: ՍԱՊԾ պետը թերությունները վերացնելու համար սահմանել է ժամկետ:
Արարատի մարզպետը կարևորել է նման ստուգայցերի հաճախակիությունը՝ նշելով, որ պատրաստ են ակտիվ համագործակցության՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում դրական արդյունքի հասնելու համար:
Գեորգի Ավետիսյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ ամենօրյա հսկողություն է սահմանվելու տեսչական մարմնի կողմից՝ առաջացած բոլոր թերություններն ու խախտումները վերացնելու համար: