Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու ՍԱՊԾ պետը ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում

27.08.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում՝ մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու համար: 

Որոշ տաղավարներում բացահայտվել են խախտումներ: ՍԱՊԾ պետը թերությունները վերացնելու համար սահմանել է ժամկետ:

Արարատի մարզպետը կարևորել է նման ստուգայցերի հաճախակիությունը՝ նշելով, որ պատրաստ են ակտիվ համագործակցության՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում դրական արդյունքի հասնելու համար:

Գեորգի Ավետիսյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ ամենօրյա հսկողություն է սահմանվելու տեսչական մարմնի կողմից՝ առաջացած բոլոր թերություններն ու խախտումները վերացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31