Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մրգավետում հիմնանորոգվում է փողոցը

28.08.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Մրգավետ համայքնում մեկնարկել են փողոցի բարեկարգման աշխատանքները:
Մասնավորապես՝ ասֆալտապատվում է կենտրոնական փողոցից դեպի դպրոց տանող Մաշտոցի փողոցը:

Ներկայումս իրականացվում են մայթերի և ջրատար առուների եզրաքարերի, ասֆալտապատ ծածկույթի քանդման աշխատանքներ: Նախատեսվում է մինչև ուսումնական տարվա սկիզբ փողոցը հանձնել շահագործման:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 16 միլիոն 673 հազար դրամ է, որից 9 միլիոն 170 հազարը տրամադրում է համայնքը, 7 միլիոն 503 հազարը՝ Կառավարությունը:

ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 7 նիստերում Արարատի մարզից ներկայացված հավանության արաժանացած 59 ծրագրերով կբարեկարգվեն մի շարք ճանապարհներ, կկառուցվեն և կվերանորոգվեն մշակույթի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր, կանցկացվեն լուսավորության նոր համակարգեր:

Ծրագրերի իրականացման ողջ գործընթացը մարզպետարանի խիստ հսկողության տակ է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35