Նորություններ
Վերին Արտաշատում վերանորոգվում է մանկապարտեզի երկրորդ հարկը
29.08.2019
2019 թվականի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Վերին Արտաշատ համայնքում գործող ««Լուսնթագ» մանկապարտեզի երկրորդ հարկը: Կապիտալ վերանորոգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Մոտ 125 երեխա ունեցող մանկապարտեզի առաջին հարկն ու բակը բարեկարգվել են դեռևս տարիներ առաջ՝ համայնքի և մասնավորի հովանավորչությամբ:
Ծրագրի մրցութային արժեքը 12 միլիոն 12 հազար դրամ է, որից 6 միլիոն 12 հազարը տրամադրում է համայնքը, 6 միլիոն՝ Կառավարությունը:
Ըստ պայմանագրի՝ շինարարական աշխատանքները կավարտվեն 60 օրից:
ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում Արարատի մարզից ներկայացված հավանության արաժանացած 59 ծրագրերով կբարեկարգվեն մի շարք ճանապարհներ, կկառուցվեն և կվերանորոգվեն մշակույթի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր, կանցկացվեն լուսավորության նոր համակարգեր:
Ծրագրերի իրականացման ողջ գործընթացը մարզպետարանի խիստ հսկողության տակ է: