Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գիտելիքի օրվա առիթով մարզպետն այցելել է Հ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց

01.09.2019

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Արտաշատի Հ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց:

Մարզպետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին և մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ողջույնի իր խոսքում Գարիկ Սարգսյանը նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա կապակցությամբ: Թող ուսումնական տարին բոլորիդ համար հաջողությամբ մեկնարկի: Ամենահզոր զենքը գիտելիքն է, մենք մեր երկիրը կարող ենք առավել հզորացնել, բարձր թռիչք անել միմիայն կրթյալ քաղաքացիների միջոցով:

Սիրեք ձեր դպրոցը, սիրեք ձեր ուսուցիչներին, սիրով արեք ձեր դասերը: Գնացեք ոչ թե գնահատականի, այլ գիտելիքի հետևից: Ձեզ բարի երթ եմ մաղթում»:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45