Նորություններ
Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա առիթով
01.09.2019
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Այս տարի Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում ունենք 35. 550 աշակերտ, որոնցից 3650 առաջին դասարանցի, ՀՀ բուհեր ընդունված ուսանողների թիվը 594 է:
Պետք է գիտակցեք, որ կրթությունն ամենահզոր զենքն է, որով միայն կարող եք առավել հզորացնել մեր երկիրը, քայլել աշխարհի՝ օրեցօր զարգացող տենդենցներին հավասար:
Որակյալ կրթության ապահովումն ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որ մենք պարտավոր ենք անել ձեզ համար։ Երկրի ապագան կրթյալ ու գիտակից քաղաքացու ձեռքերում է, և մենք ամեն հնարավորն անելու ենք, որպեսզի կրթություն ստանալը որևէ խոչընդոտի չհանդիպի:
Ձեզ բարի երթ:
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան