Նորություններ
Գարիկ Սարգսյանը մասնակցել է Մասիսի հրշեջ-փրկարարական կայանի բացման արարողությանը
05.09.2019
Այսօր կայացել է Մասիսի հրշեջ-փրկակարական կայանի բացման արարողությունը, որին ներկա են եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան ԼԻն Թրեյսին, պաշտոնատար այլ անձինք: Կայանի վերանորոգումն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի և Մասիսի հրշեջ-փրկարարական կայանի համատեղ ուժերով: Ռազմական համագործակցության գրասնյակի ֆինանսավորմամբ վերանորոգվել են տանիքն ու ավտոկայանատեղին՝ ընդհանուր 700 ք/մ տարածք, կայանի անձնակազմի ուժերով՝ դասասենյակը, հանգստի, հերթափոխի պետի սենյակները: Մոտ ապագայում պետական ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել նաև փրկարակական կայանի մյուս հատվածների հիմնանորոգումը: