Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետին կից երիտասարդական խորհրդի նիստ

06.09.2019

Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր վարել է մարզպետին կից երիտասարդական խորհրդի 2019թ. առաջին նիստը՝ վերաձևավորված խորհուրդների մասնակցությամբ։ Ըստ կանոնակարգի՝ երիտասարդական խորհրդի կազմում համայնքապետարանից և համայնքի մասնավոր հատվածից ընդգրկված 1-ական անդամները պետք է ներկայացնեն 3500 և ավելի բնակչություն ունեցող համայնք, խորհրդի նախագահն է հանդիսանում մարզի ղեկավարը։ Արարատի մարզն ունի 21 այդպիսի համայնք։ 2019թ. առաջին նիստի ընթացքում կայացել է խորհրդի նախագահի և անդամների ծանոթությունը, տեղի է ունեցել խորհրդի քարտուղարի ընտրություն, քննարկվել են վերոնշյալ համայնքներում առկա խնդիրներն ու երիտասարդության ակտիվ գործունեությանը խոչընդոտող հարցերը, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումներն ու նիստերը դարձնել ավելի հաճախակի, քննարկվող հարցերն ու իրականացվող աշխատանքները տեղափոխել համացանցային հարթակ։ Նշենք, որ խորհրդի քարտուղար է ընտրվել Մխչյան համայնքից Սաթենիկ Բարսեղյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:09:53