Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարիկ Սարգսյանն ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներին

11.09.2019

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներն այսօր մարզպետ Գարիկ Սարգսյանին են ներկայացրել մի ծրագիր, որը ենթադրում է պահպանվող էկոլոգիական միջավայրերն իրար կապող բնության պահպանման ֆոնդի ստեղծում: Իր մեջ ներառելով համայնքները, տվյալ դեպքում՝ համայնքային հողատարածքները, ծրագիրը բնության պահպանումից բացի կնպաստի նաև սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանն ու համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը: Գարիկ Սարգսյանը ողջունել է Արարատի մարզում վերոնշյալ ծրագրի տեղայնացման պատրաստակամությունը, շեշտել, որ մարզը համապատասխան ռեսուրսներ ունի բնապահպանական ծրագրերի իրականացման համար և պատրաստակամություն հայտնել ծրագիրը խորապես ուսումնասիրել, ապա աջակցել համայնքներում դրա տեղայնացմանը: Միևնույն ժամանակ մարզի ղեկավարը շեշտել է, որ ծրագրի իրագործումը թույլ կտա մարզում առկա մի շարք պատմամշակութային կոթողներ ևս ներառել տուրիստական երթուղիներում և իրականացվող այցերը դարձնել առավել հետաքրքիր ու բազմաբովանդակ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27