Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են«Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները

11.09.2019

Հոկտեմբերի 6-9-ը Ծաղկաձորում անցկացվելու է «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի եզրափակիչ փուլը, որին Արարատի մարզից մասնակցելու է տարբեր տարիքային խմբեր ներկայացնող  6 ընտանիք: Եզրափակչի մասնակիցները ընտրվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացած մարզայն փուլի արդյունքներով: Մրցույթի այս փուլին մասնակցում էր մարզի տարբեր տարածաշրջանները ներկայացնող 16 ընտանիք, ովքեր, ըստ կանոնակարգի, իրենց ուժերը չափել են 6 մրցաձևերում. խաղային փոխանցավազք 30 մ, վարժություն բասկետբոլի գնդակով, թենիսի գնդակի նետում, խաղային փոխանցավազք թենիսի գնդակով, հեռացատկ տեղից, խաղային փոխանցավազք 80 մ:
Մրցույթի մարզայն փուլի 4 տարիքային խմբերում 1-3-րդ տեղ զբաղեցրած ընտանիքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստացել են հավաստագրեր և դրամական պարգևներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18