Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անձամբ հետևել է ՈԿՖ բանավան թաղամասում իրականացվող աշխատանքներին

12.09.2019

ՈԿՖ բանավան (Զոդ Բանավան) թաղամասում կրկին ընթացքի մեջ են քաղաքացիների համար տարիներ շարունակ խնդիր դարձած դրենաժային համակարգի կառուցման աշխատանքները, որոնք դադարեցվել էին տեխնիկական պատճառներով։

Ընթացող աշխատանքներին անձամբ հետևել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ կառուցման ամբողջ ընթացքն իր խիստ հսկողության տակ է լինելու։

Նշենք, որ այս պահին թաղամասում նաև հիմնովին բարեկարգվում են փողոցները։

Զոդ Բանավանում դրենաժներ կառուցելու աշխատանքները սկսվել էին դեռևս 2017 թվականին, սակայն կիսատ էին մնացել: Աշխատանքների ոչ պատշաճ կատարման պատճառով կառավարությունը հետգանձում էր արել հատկացված 99․964․2 դրամը։

Մարզպետ Գարիկ Սարգսյանի ջանքերով կառավարությունը կրկին հատկացրել է գումարը՝ դրենաժի շինարարական աշխատանքները վերսկսելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35