Նորություններ
Արտաշատի տարածաշրջանի սկսնակ ուսուցիչների համար սեմինար է կազմակերպվել
12.09.2019
Արտաշատ քաղաքի N2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Նիկողոսյանի և «Կառուցողական լուծումներ» սոցիալ-կրթական ՀԿ-ի նախագահ Գայանե Գրիգորյանի կողմից Արտաշատ քաղաքի N2 հիմնական դպրոցում Արտաշատի տարածաշրջանի սկսնակ ուսուցիչների համար կազմակերպվել է սեմինար, որի ընթացքում ներկայացվել են տեսական նյութեր, կազմակերպվել է գործնական աշխատանք։
Սեմինարի ընթացքում ներկայացվել է «Շրջված դասարան» մեթոդը, Բլումի տաքսոնոմիան, գնահատման մեթոդաբանությունը, վեր են հանվել կրթության ոլորտի հիմնախնդիրները, դասի տիպերն ու կառուցվածքը, տրվել է դասի պլան գրելու օրինակ, ինչպես նաև բացատրվել դասի նպատակի և խնդիրների ճիշտ ձևակերպման կարևորությունը։
Աշխատանքային ջերմ մթնոլորտում երիտասարդ ուսուցչուհիները փորձառու մասնագետներից ստացել են նոր գիտելիքներ և իմացածը ևս մեկ անգամ ամփոփելու հնարավորություն: