Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերապատրաստման դասընթացներ ՀՀ Արարատի մարզում

16.09.2019

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում Արարատի մարզում իրականացրել է «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է հզորացնել էկոլոգիական կրթությունը և իրազեկումը՝ որպես բնական պաշարների կառավարման գործիքներ, օգտագործելու որոշում կայացնողների կարողությունները, ինչպես նաև բարձրացնել հանրային գիտելիքները բնապահպանական հարցերի և շրջակա միջավայրի պաշտպանության շուրջ, փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ թիրախային շահառուներին։

Արտաշատ, Վեդի և Մասիս քաղաքներում կազմակերպված դասընթացներին մասնակցել են Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական, Արտաշատի, Վեդու , Մասիսի և այլ համայնքների համայնքային ծառայողները, համայնքի ղեկավարներ, համայնքի ղեկավարների տեղակալներ ու ավագանու անդամներ:
Նշենք, որ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ ուղղակիորեն վերաբերում են շրջակա միջավայրի պահպանությանն ու բնօգտագործմանը։
Դասընթացի ընթացքում քննարկվել են Հայաստանի բնապահպանական մարտահրավերներին ու հնարավորություններին, կայուն սպառմանը, բնապահպանական կառավարմանը, կայուն գյուղատնտեսությանը, կայուն քաղաքներին, կենսաբազմազանությանը և կայուն անտառներին, թափոնների վերացմանը վերաբերող թեմաներ:
Վերապատրաստման ավարտին մասնակիցներին են հանձնվել հավաստագրեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45