Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվել է Դաշտաքարի մանկապարտեզը

17.09.2019

Ավարտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Դաշտաքարի համայնքապետարանի, Լոս Անջելեսի «Հայրենիք» միության ֆինանսավորմամբ իրականացված Դաշատաքարի մանկապարտեզի կառուցումը։ Մասնակցելով բացմանը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը բարի երթ է մաղթել դաշտաքարցի 30 փոքրիկներին, հույս հայտնել, որ մոտ ապագայում համայնքում արձանագրված բազմածնության շնորհիվ մանկապարտեզը կաշխատի ծանրաբեռնվածությամբ։ Մարզպետն ավելացրել է՝ ջանք չենք խնայելու մյուս համայնքներում ևս երեխաների երազանքն իրականություն դարձնելու, տաք ու ապահով տանիքներ կառուցելու համար, որի ներքո կկրթվեն հայրենասեր ու առողջ փոքրիկներ։ Նշենք նաև, որ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ավարտական փուլում է գտնվում Դաշտաքարի մանկապարտեզ տանող ճանապարհի ասֆալտապատումը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:56:55