Նորություններ
Մեկնարկել է ամենամյա մարզական փառատոնը
18.09.2019
ՀՀ 48 քաղաքներում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում սեպտեմբերի 10-ից մեկնարկել են ամենամյա մարզական փառատոնի շրջանակներում անցկացվող մարզական մրցումները:
Փառատոնի մեկնարկն Արարատի մարզում ազդարարվել է Վեդի քաղաքում՝ սեպտեմբերի 17-ին: Հաջորդաբար մրցումներ են անցկացվելու նաև սեպտեմբերի 18-ին՝ Արարատ, սեպտեմբերի 19-ին՝ Արտաշատ և 20-ին՝ Մասիս քաղաքներում:
Փառատոնն ամփոփվելու է հատուկ հանձնաժողովի կողմից ներկայացված արդյունքների հիման վրա, առանձնացվելու է լավագույնը ճանաչված քաղաքների եռյակը:
Մարզական մրցումներին կարող են մասնակցել գյուղական ու քաղաքային համայնքների, ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների ու մարզական կազմակերպությունների թիմերը, ովքեր ներկայանում են 7 մրցաձևերում:
Փառատոնը կավարտը սեպտեմբերի վերջին: