Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձն Անկախության օրվա առթիվ

21.09.2019

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ անկախ պետականության հաստատման 28-րդ տարեդարձի առթիվ:
Միասնական ջանքերով կերտած մեր պետականության հիմքերն էլ ավելի կկարծրանան եթե մեր պայքարը լինի համառ ու ամենօրյա, աշխատանքը ՝ դեպի նպատակը տանող, և մեր ընդհանուր տանիքը՝ համերաշխ: Երկիրը հզոր տեսնելու մեր համատեղ ձգտման մեջ անսպառ ջանք ու եռանդ, նվիրում ու սեր պիտի ունենա մեզնից յուրաքանչյուրը:
Համոզված եմ՝ հենց այդ կերպ՝ քայլ առ քայլ, ձեռք ձեռքի տված կարող ենք հասնել մեր երազանքների իրականացմանն ու դարձնել անհնարինը հնարավոր:
Շնորհավոր ՀՀ անկախության 28-րդ տարեդարձը
Սեր, խաղաղությունն ու բարեկեցություն՝ բոլորիդ ընտանիքներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20